ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ. ՓԱՐՍՅԱՆ

Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակ հատվածները բացելու շուրջ եռակողմ բանակցություններն այսօր ավարտվել են, ճանապարները շարունակում են փակ մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Թե որքան է հավանականությունը, որ բանակցություններն արդյունք կտան, և կհաջողվի բացել ադրբեջանցիների կողմից փակված կենսական նշանակության ավտոճանապարհները, Փարսյանը չի մեկնաբանել:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a2d450ec155b4a705c1535edb7ad7244

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )