Կաննի կինոփառատոնի քրոնիկոնը․ Վիկտորյա Բոնյան փայլել է ձյունաճերմակ զգեստով
Վիկտորյա Բոնյան Կաննի 76-րդ կինոփառատոնում փայլել է ձյունաճերմակ զգեստով։ NEWS.am STYLE-ի լրագրողին հաջողվել է բացառիկ կադրեր ֆիքսել Կաննում։

Ռուս ինֆլուենսեր եւ հեռուստահաղորդավարը շրջել է Martinez հյուրանոցում՝ Կաննի կինոփառատոնի աստղային էպիկենտրոնում:

Նա ներկայացել է մինչեւ հատակը հասնող սպիտակ զգեստով։ Կերպարին համ է հաղորդել դեկոլտեի մասը։ Փոքր-ինչ ընդգծվել է նրա սեւ կրծկալը։ Ամեն ինչ համապատասխանում է ընթացիկ միտումներին: Սակայն ամենատպավորիչ տարրը բյուրեղներով զարդարված ծավալուն թեւերն էին։ Կերպարն ամբողջացրել է 12 սմ բարձրությամբ սանդալներով։

Բոնյայի լուքը բավականին պարզ էր․ հարթ մազեր՝ բացված դեպի կողք, մազափունջ եւ նյուդ դիմահարդարում։ Փողոցում նրան ողողել են հաճոյախոսություններով։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ մոտենում եւ լուսանկարվում էին նրա հետ։
FlyOne Armenia -ն NEWS.am STYLE-ի գործընկերն է Կաննի կինոփառատոնի լուսաբանման հարցում։
