Կանանց մի տեսակ կա, որ այդպես էլ չի ԿՈՏՐՎՈւՄ…Կանանց մի տեսակ կա, որ այդպես էլ չի ԿՈՏՐՎՈւՄ…

Այսպիսի կանայք նման են փողի, նրանց կարող ես «ճմրթել, պատռել, կտրատել», ցեխի մեջ գցել, տրորել, թքել, մրել, ծեծել, հայհոյել, վարկաբեկել, բամբասել, նվաստացնել, և նույնիսկ հրապարակավ այրել, միևնույնն է, նրանք իրենց արժեքը չեն կորցնում, ինչպես որ հազար տեղից սոսնձված փողը, որով ամեն պահի կարելի է գնումներ անել: Նրանք չեն ԿՈՏՐՎՈւՄ, հազար անգամ ընկնում են, նորից են ընկում, նորից ու նորից, բայց երբեք չեն ծնկում…

Նրանց ամեն պահի ուրանում են, ում հետ պատահի դավաճանում են, հաճույքի պահին մոռանում են, կաշին փրկելու համար վաճառում են, բայց այս կանայք միևնույնն է չեն ԿՈՏՐՎՈւՄ: Նրանք երբեք չեն թուլանում, ամեն փափուկ ուսի վրա լաց չեն լինում, ինչպես որոշ տղամարդիկ, որ երբ կին են ուզում բռնել, նախ լացով հոգին են գնում: Այս կանայք չեն նվաստանում ու չեն դառնում փողոցային շուն, որ բնազդին տրված քարշ գան ու գոյությունը քարշ տան, ընդհակառակը նրանք այս ամենից էլ ավելի են ամրանում, էլ ավելի են օրհնվում, որովհետև նրանցը սերն է ու սիրելը, նրանցը` սիրով ու սիրելով արարելն է, ստեղծելն ու լինելը…

Թույլ ու չկայացած տղամարդիկ այսպիսի կանանց վրա հենվում ու օգտագործում են, սահմանափակ գիտակցություն ունեցող տղամարդիկ այսպիսի կանաց բամբասում` ու նրանց «ղզողլան*» անվանում, մերժվածները վարկաբեկում են, թզբեխ քաշողներն էլ թեև չեն սիրում, բայց մտովի միշտ երազում են: Իսկ այ ուժեղ տղամարդիկ այս կանանց առաջ դռներ են բացում, նրանց ի սկզբանե նկատում, հարգում ու գնահատում են, բայց ոչ թե դատարկ խոսքերով, այլ նրանց համար հենարան դառնալով, դժվար պահին ձեռքը բռնելով, ընկնելու պահին թևեր տալով:

Միայն ուժեղ տղամարդիկ գիտեն ուժեղ կանանց արժեքը, միայն ուժեղն է ուժեղին ճիշտ գնահատում…

 

Մի օր, երբ ավարտվում է հետհաշվարկը, ուժեղ ու երբեք չկոտրվող կանայք` հագնում են բարձրակրունկ կոշիկները, վերցնում սիրելի շրթներկն ու գնում` երջանկության հետ սուրճ

վայելելու…

 

Սիրելի կանայք հարգեք ձեզ և թույլ մի տվեք, որ սուրճը սառչի, ձեզ չգնահատողը ձեր կյանքում տեղ չունի, անձեռոցիկները նվիրեք թույլերին, ձերը` շրթներկն է…)

 

Լիլի Շակրին

Share This