Կախեթիի կամավորները կակաչներ են նվիրել վրացի բժիշկներին
Ապրիլի 4-ին վրացի բժիշկները կակաչներ են նվեր ստացել ծաղիկների արտադրությամբ զբաղվող Կակո Ջեյրանաշվիլիից: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Կախեթիի կամավորները Ջեյրանաշվիլիի ծաղկանոցից 500 կակաչ են նվիրել վրացի բուժաշխատողներին: Առաջին կակաչները նվիրել են Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայային:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 170-ն է, մեկ մարդ մահացել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։:
