ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՎՐՁՆԻ ՎԱՐՊԵՏԸ. Սամվել Լաճիկյան
Գեղանկարչական աշխատանքներ կան, որոնք դիտելուց, նույնիսկ հավանելուց մի քանի օր անց իսպառ մոռացվում են: Լինում են նաև նկարիչներ, որոնց ստեղծագործություններն այնպես են դաջվում հիշողությա նդ մեջ, որ ոչ թե օրեր ու ամիսներ, այլ տարիներ անց Էլ մտովի անկարող ես լինում բաժանվել դրանցից։ Ավելին` անվերջ փնտրում ես գործերի հեղինակի ստորագրությունը:
