Երկաթուղային վթար Նիդերլանդներում․ կան տուժածներ
Նիդերլանդներում գնացքը, որւմ եղել է մոտ 50 մարդ, դուրս է եկել ռելսերից։ Այն, համաձայն Reuters-ի փոխանցման, բախվել է շինարարական կռունկի հետ, որը գտնվել է երկաթգծի վրա։ Նախնական տեղեկություններով՝ տուժել է 30 ուղեւոր։ Բախումից հետո գնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից, մխրճվել հողի մեջ, երկրորդ վագոնը կողաշրջվել է, երրորդում սկսվել է հրդեհ։
