Խոզը հարձակվել է լրագրողի վրա ուղիղ եթերում եւ կծոտել նրան

Հունական ANT1 հեռուստաալիքի հաղորդավար Լազոս Մանտիկոսը ստիպված է եղել ուղիղ եթերի ժամանակ փախչել իր վրա հարձակված զանգվածեղ խոզից։ Նրա գործընկերները «Բարի լույս Հունաստան» ծրագրի ստուդիայում չեն կարողացել զսպել ծիծաղը տեղի ունեցածի պատճառով։ Ինչպես հայտնում է Protagon կայքը, նոյեմբերի 26-ին լրագրողը գտնվել է Կինետա քաղաքում, որը գտնվում է Աթենքից արեւմուտք եւ ռեպորտաժ է պատրաստել փոթորկի հետեւանքների մասին։ Եթերի ժամանակ նա հայտարարել է, որ չի կարող շարունակել լուսաբանումը, քանի որ իր վրա խոզ է հարձակվել։ Հաջորդ տեսարանները արդեն ներկայացրել են, թե լրագրողն ինչպես է փախչում իրեն հետապնդող խոզից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )