«Խաղաղության դարաշրջան» հենց միայն պատրանք է. պետք է թշնամուն հետ մղել մեր կենսական, արյունատար անոթներից. իրանագետ

Պատրանքը, թե, իբր, լինելու է «խաղաղության դարաշրջան» հենց միայն պատրանք է, ուստի Հայաստանի բնականոն զարգացման և հզորացման տեսլականը պետք է, որպես առաջանային քայլերից մեկը, անպայմանորեն ենթադրի թշնամուն մեր կենսական, պատկերավոր ասած, արյունատար անոթներից հեռու մղելը, և ընդհակառակը՝ հենց նրա համար կենսական նշանակության ոչ միայն ճանապարհային, այլ նաև նավթագազային ենթակառուցվածքների ներուժի սահմանափակման հայկական ազդու գործիքակազմի ձևավորումը: Իր  տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հայաստանն աշխարհագրական առումով մի քանի լեռնային «կղզիներից» բաղկացած մի անքակտելի ու միասնական «կղզեխումբ» է, որտեղ բոլոր առումներով կենսական կարևորություն ունեն հատկապես այդ «կղզիները» միմյանց հետ կապող ճանապարհները։

Պատրանքը, թե, իբր, լինելու է «խաղաղության դարաշրջան» հենց միայն պատրանք է, ուստի Հայաստանի բնականոն զարգացման և հզորացման տեսլականը պետք է, որպես առաջանային քայլերից մեկը, անպայմանորեն ենթադրի թշնամուն մեր կենսական, պատկերավոր ասած, արյունատար անոթներից հեռու մղելը, և ընդհակառակը՝ հենց նրա համար կենսական նշանակության ոչ միայն ճանապարհային, այլ նաև նավթագազային ենթակառուցվածքների ներուժի սահմանափակման հայկական ազդու գործիքակազմի ձևավորումը»։

Share This