Լսել եմ «բ…զ» բառը, բայց եթե դա էլ բացենք՝ այն հայհոյանք չէ. «Իմնեմնիմի»-ի գործով վկա

«27 տարեկան հասակում youtube-ում քոմենթ գրելու համար կանչվել եմ դատարան, չեմ գրել ոչ մի վիրավորական բան, ուղղակի կարծիք եմ հայտնել»,- «Իմնեմնիմի»՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի  դեմ հարուցված գործով դատավարության ժամանակ հայտնեց որպես վկա հրավիրված Տաթևիկ Ալեքսանդրյանը։

Հանրային մեղադրող դատախազները վկային բացատրում էին, որ ինքը մեղադրյալ չէ, այլ վկա է և պետք չէ լարվել։

Տաթևիկ Ալեքսանդրյանը հայտնեց, որ լսել է «Իմնեմնիմի» հաղորդում, որին հրավիրված էր քաղաքագետ և ոչ մի արտառոց բան չի լսել այդ հաղորդման ժամանակ։

«Իմ տարիքի լեքսիկոնը չէ հայհոյանքը, բայց երբ երկրի վիճակը շատ ավելի վատ է քան այդ հայհոյանքը, որը կարող է հնչել ցանկացած տեղ, իմ համար ինչ-որ անբնական բան չի կարող ստեղծի այն։ Այսինքը ես չեմ կարող նայել հաղորդում, որտեղ խոսում են շատ խիստ գրական, լուրջ դեմքի արտահայտությունով, բայց ես չգիտեմ, թե հաջորդ օրը արթնանալու եմ ո՞ր երկրում և ինչ սահմաններով»,-հայտարարեց վկան։

Նա հայտնեց, որ անհանգստություն չէր զգա «Իմնեմնիմի»-ն տան անդամներով նայելուց, որովհետև իրենց հետ էլ է նայում։

Ալեքսանդրյանը հայտնեց որ youtube նայելը տարբերվում է հեռուստատեսություն նայելուց, քանի որ առաջինի դեպքում ինքն է ընտրում թե ինչ հաղորդում նայի։

Դատախազները փորձում էին վկայից ստանալ պատասխան, որ նա անհանգստություն է ապրել հաղորդման ժամանակ որոշ որակումներ լսելուց, ինչին ի պատասխան վկան ասաց.
«Իմ երկրի վիճան այնպես է, որ իմ համար միևնույնն է հայհոյանքը, հաղորդումը նայելուից կհայհոյեն թե ոչ, որովհետև իմ ներսում էլ ինչ որ պահեր են լինում, որ ես էլ ուզում եմ հայհոյել ինչ որ բանի, որովհետև նորմալ չէ լիքը բան»,-կրկնեց Տաթևիկ Ալեքսանդրյանը։

Մեղադրող դատախազը հարցրեց, թե սպասում էիք որ սեռական բնույթի հայհոյանք կհնչի հաղորդման ժամանակ։

Վկան պատասխանեց, որ չի էլ հիշում որ եղել է սեռական բնույթի հայհոյանք։
«Լսել եմ «բոզ» բառը, բայց եթե դա էլ բացենք այն հայհոյանք չէ»,- հայտարարեց Տաթևիկ Ալեքսանդրյանը և նշեցոր միշտ նայել է փոդքաստը և առաջիկայում էլ շարունակելու է նայել այն։

Մեղադրող կողմը հայտարարեց, թե վկայի տված նախկին ցուցմունքի և դատարանում հնչեցրած խոսքի միջև տարբերություն կա և պահանջեց հրապարակել ցուցմունքը։ Նարեկ Սամսոնյանի պաշտպան

Share This