Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թ․ հունվարի 20-ին

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նորընտիր 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ և Ջեյ Դի Վենսի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։  Մինչ այդ օրը երկրի ղեկավարի պարտականությունները կկատարի ներկայիս նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ և Հանրապետական ​​կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։ Ըստ The New York Times-ի և Reuters-ի հաշվարկների՝ նա ստացել է ընտրիչների առնվազն 270 ձայն:

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ Թրամփը հավաքել է կամ 277 (ըստ The New York Times-ի) կամ 279 ընտրական ձայն (ըստ Reuters-ի)։ Քամալա Հարիսն ունի ընտրիչների 219 (ըստ Reuters-ի) կամ 224 (ըստ The New York Times-ի) ձայն:

Share This