Լուկաշենկոն նշել է, թե երբ կարող է միջուկային հարված լինել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնահատել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ միջուկային զենքի կիրառման հավանականությունը։

«Ինձ թվում է, որ Ուկրաինայում պատերազմը միջուկային հարվածի պատճառ չէ և չի լինի»,- կարծում է նա։

Միաժամանակ Լուկաշենկոն ասել է, որ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է ՆԱՏՕ-ի կողմից ոչ բարեկամական գործողությունների դեպքում։ «Հիմա, եթե ՆԱՏՕ-ի ագրեսիա լինի Բելառուսի կամ Ռուսաստանի դեմ, ինչը նշանակում է ներխուժել մեր տարածք, ապա դա ձեռքերն արձակում է»,- հավելել է նա։

Share This