Լուիս Էնրիկեն անձնական պատճառներով հեռացավ Իսպանիայի հավաքականից

Լուիս Էնրիկեն լքեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

49-ամյա մասնագետը ընտանեկան պատճառներով բաց էր թողել հավաքականի վերջին երեք խաղը, թիմը ղեկավարում էր նրա օգնական Ռոբերտ Մորենոն:

 

 

Այսօր Մորենոն պաշտոնապես նշանակվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Նրա ղեկավարությամբ իսպանացիները Եվրո-2020-ի որակավորման փուլում հաղթել են Մալթային՝ 2:0, Ֆարերյան կղզիներին՝ 4:1 և Շվեդիային՝ 3:0:

41-ամյա Մորենոն նախկինում Էնրիկեի օգնականն էր «Ռոմայում», «Սելտայում» և «Բարսելոնայում»:

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը մարզում էր 2018 թվականի հուլիսից: Նրա օրոք թիմն անցկացրել է 7 հանդիպում, 5 խաղում հաղթել և պարտվել 2-ը:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )