Լիտվան ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը

Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը և տրանսպորտային կապերի վերականգնման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Օդրա Պլեպիտեն։

«Այժմ կարևոր է ապահովել համաձայնագրի ժամանակին ստորագրումը և վավերացումը, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում նշված մյուս պարտավորությունների լիարժեք կատարումը», – նշել է նա։

Share This