Լավան կղզու նավթավերամշակման գործարանը կվերականգնվի առաջիկա օրերին

Իրանը նախատեսում է մեկ-երկու ամսվա ընթացքում վերականգնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված նավթավերամշակման գործարանների մեծ մասը՝ դրանք վերադարձնելով իրենց հզորության 70-80%-ին։ Student News Network (SNN)-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Մոհամմադ Սադիղ Ազիմիֆարը։

«Մենք կկարողանանք վնասված նավթավերամշակման գործարանների մեծ մասը վերադարձնել իրենց նախկին հզորության 70-80%-ին մեկ-երկու ամսվա ընթացքում, իսկ հետո, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, կկարողանանք դրանք վերականգնել մինչև 100%», – ասել է նա։

Ազիմիֆարը նաև նշել է, որ Լավան կղզու նավթավերամշակման գործարանը շուտով կվերականգնվի, իսկ մասնակի շահագործումը նախատեսվում է 10 օրվա ընթացքում։ Նա հավելել է, որ մնացած օբյեկտները աստիճանաբար կվերագործարկվեն։

Share This