Իրաքում հարձակվել են Շվեդիայի դեսպանատան վրա՝ Ստոկհոլմում Ղուրանի այրման պատճառով

Իրաքում տեղի բնակիչները հարձակվել են Շվեդիայի դեսպանատան վրա՝ ի նշան Ստոկհոլմում Ղուրանի այրման դեմ բողոքի։

Դեսպանատան աշխատակիցները փախել են անհայտ ուղղությամբ։

Սաուդյան Արաբիան, Իրաքը, Իրանը, Մարոկկոն և իսլամական աշխարհի այլ երկրներ դատապարտել են Ղուրանի հերթական այրումը Շվեդիայում, որն իրականացրել է իրենց հավատակից 37-ամյա իրաքցի փախստական ​​Սալվան Մոմիկան։ Իրաքի իշխանությունները նրա արարքն անվանել են ռասիստական ​​և անպատասխանատու:

Share This