Իրանի նախագահն ահաբեկչական հարձակման հետ կապված չեղարկել է իր այցը Թուրքիա

Իրանի նախագահն ահաբեկչական հարձակման հետ կապված չեղարկել է իր այցը Թուրքիա: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալը. «Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որին զոհ գնացին մեծ թվով մեր հայրենակիցներ, նախագահը չեղյալ է համարել իր այցը Թուրքիա, որպեսզի անձամբ աշխատի այդ հարցով, և այս ուղևորությունը տեղի կունենա մեկ այլ հարմար ժամանակ»։

Ավելի վաղ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ այաթոլլա Ռաիսին հինգշաբթի օրը մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ։

Իրանի նախագահն ահաբեկչական հարձակման հետ կապված չեղարկել է իր այցը Թուրքիա

Share This