Իրանի Գերագույն Առաջնորդի ուղերձն Իրանի ժողովդին

Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Առաջնորդը, իսրայելյան ռեժիմի հասցրած հարվածների հետ կապվածի ուղերձ է հղել ժողովրդին: Դրանում մասնավորապես ասվում է.

«Իրանի մեծ ազգ։

Սիոնիստական ​​ռեժիմը այսօր լուսաբացին կրկին ներկել է իր հանցավոր և արյունոտ ձեռքերը՝ մեր սիրելի հայրենիքի տարածքում կատարելով նողկալի հանցագործություն։ Հարվածելով բնակելի տարածքներին՝ այն կրկին ցույց է տվել իր փտած էությունը։ Այս ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը՝ Ամենակարողի թույլտվությամբ, սա անպատասխան չի թողնի։

Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և միջուկային գիտնականներ նահատակվեցին։ Նրանց իրավահաջորդներն ու ընկերները կշարունակեն իրենց աշխատանքը առանց հապաղելու, ինշալլահ։

Այս հանցագործությամբ սիոնիստական ​​ռեժիմը դատապարտել է իրեն դառը և ցավոտ ճակատագրի, և անպայման կստանա այն ամբողջությամբ»։

Share This