Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում

Իրանի Իսլամական խորհրդատվական խորհուրդը հավանություն է տվել տեղեկատվական անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագրի մասին օրինագծին, գրում է IRNA-ն։

Համաձայնագրի օրինագծի վերաբերյալ ընդհանուր բովանդակությունը հաստատվել է 180 կողմ, 27՝ դեմ ձայներով․

«Օրինագծի միակ հոդվածի հիման վրա հավանության է արժանանում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ներառում է ներածություն, 9 հոդված և հավելված։ Այն թույլատրվում է դրա վերաբերյալ փաստաթղթերի փոխանակումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովի խոսնակի խոսքով՝ երկու երկրների համագործակցությամբ օրինագիծը կարող է լուծումներ առաջարկել՝ հակազդելու պետությունների դեմ կիբերտարածությունում առաջացող սպառնալիքներին։

Share This