Իտալիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ միջոցառումը չեղարկվել է

Կանադա այցելած Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի և նրա կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյի մասնակցությամբ միջոցառումը խափանվել է ի պաշտպանություն Պաղեստինի բողոքի ակցիայի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  հայտնել են Կանադայի կառավարության ղեկավարի գրասենյակից։

Ըստ CBC հեռուստատեսության, ընդունելությունը պետք է տեղի ունենար Տորոնտոյի Օնտարիոյի արվեստի պատկերասրահում, սակայն շենքի մոտ հանրահավաք է կազմակերպվել՝ քննադատելու Կանադայի կառավարության գործողությունները  Գազայի հատվածում։ Ակցիայի մասնակիցները վանկարկել են, որ Թրյուդոն Գազայում «ցեղասպանություն» է ֆինանսավորում։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ միջոցառումը չեղարկվել է», – մեջբերում է CBC-ն վարչապետի գրասենյակի ներկայացուցչի խոսքերը։

Ոստիկանությունը հեռուստաալիքին հայտնել է, որ պատկերասրահի մուտքի մոտ հավաքվել է մոտ 200-300 մարդ։

Share This