Իսկ ով ասաց, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը տեղում դոփում է․ չկա նման բան

Երկու կարեւոր անուղղակի ազդակներ այս օրերին ուղարկվեցին, որոնք Հայաստանում, չգիտես ինչու մնացին գրեթե աննկատ։ Առաջին ազդակը հնչեց Բաքվից։ Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ առաջիկայում Հայաստանից լրագրողների խումբ է մեկնելու Ադրբեջան, նախնական պայմանավորվածության համաձայն։ Համանման այց էլ լինելու է հակառակ կողմից, այսինքն՝ Երեւան են ժամանելու նաեւ ադրբեջանցի լրագրողներ։ Հայկական կողմը պաշտոնապես ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց։ Երկրորդ ազդակը արդեն ԿԽՄԿ-ից էր։ ԿԽՄԿ ներկայացուցիչները եւ Բաքվում եւ Երեւանում այցելել են Երեւանի դեպքում Ադրբեջանի քաղաքացի անձանց, որոնք պահվում են որպես ազատազրկյալ, Բաքվի դեպքում՝ Հայաստանի քաղաքացի անձանց, որոնք էլի պահվում են որպես ազատազրկյալ։ Իրար հետ առաջին հայացքից կապ չունեցող այս իրադարձությունները, սակայն, եթե ավելի խորը ուսումնասիրենք, նույն շղթայի երկու հանգրվաններն են։ Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված, բանակցային գործընթացի համար վստահության միջավայրի ապահովման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց շարքում երկու կողմերում հակառակ կողմերի քաղաքացի անձանց հնարավոր փոխանակում, լրագրողական խմբերի փոխայցելություններ, լարվածության նվազեցում առաջնագծում եւ այլն։ Այս մասին ուղիղ տեքստով հայտարարել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հանրային ելույթներից մեկում։ Եվ հիմա Լավրովի՝ Ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվելու մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության մաս կազմող համանախագահ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության համապատասխան դրվագները նույնականացնենք արդեն նշած երկու ազդակների հետ։ Ինչ է պարզվում։ Պարզ մի բան, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի դեպքում տեղում չի դոփում։ Պրոցեսը, ըստ ընդանուր տպավորության, իր հունով գնում է, եւ սխալ է այն կարծիքը, թե բանակցությունները փակուղում են կամ տեղում դոփում են։

Конец переписки

Введите сообщение…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )