Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հաճախ սառը ցնցուղ ընդելու սովորությունը

Սառը ցնցուղը համարվում է օգտակար ու կազդուրիչ պորցեդուրա, մինչդեռ սրտաբան Վլադիմիր Խորոշևը նախազգուշացնում է, որ չափազանց սառը ջուրը կարող է անոթների սպազմ առաջացնել ու հանգեցնել ինտոքսիկացիայի։ Ինչպես նշել է մասնագետը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում, այս պրոդեցուրայի արդյունքում կարող են տուժել կենսական նշանակություն ունեցող այնպիսի օրգաններն, ինչպիսին են սրտամկանը, գլխուղեղը, ենթաստամոքսային գեղձն ու լյարդը։

Մասնագետի խոսքով՝ ջրային այս պրոցեդուրաները հակացուցված են ոչ միայն զարկերակային գերճնշումով հիվանդներին, այլև առհասարակ շատերին, քանի որ սառը ցնցուղը կարող է մազանոթների սպազմ առաջացնել, նպաստել զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմանն ու սրտանոթային համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջացնել։

«Որքան երկար ենք մենք մնում սառը ջրի տակ, այնքան լուրջ է լինում դրա հասցրած վնասը։ Մազանոթների տևական սպազմը հանգեցնում է թթվածնաքաղցի, ինչն էլ դառնում է հզոր ինտոքսիկացիայի պատճառ ու ազդում է կենսական նշանակություն ունեցող օրգանների՝ գլխուղեղի, սրտամկանի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի վրա», – նշել է մասնագետը։

Առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տվել առավելագույնը երեք րոպե սառը ցնցուղ ընդունել և այն էլ միայն բացառապես առողջ լինելու դեպքում։ Քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում այս պրոցեդուրայից առհասարակ խորհուրդ է տրվում խուսափել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )