Ինչ առողջական խնդիրներից է կարելի ազատվել սամիթի միջոցով

Սամիթը ոչ միայն համեղ ու յուրահատուկ հավելում է բանջարեղենային աղցաններին, այլև շատ արդյունավետ ու օգտակար բույսը, որը կօգնի ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից:

Այս բույսի պտուղներն օգտագործվում են ախորժակի ու քնի բարելավման համար: Առհասարակ՝ սամիթը խորհուրդ է տրվում օգտագործել ճարպակալումից, շաքարային դիաբետից ու աղային կուտակումներից տառապողներին: Բացի այդ, այն խթանում է մայրական կաթի արտադրությունը, օգնում է ազատվել ալերգիկ քորից ու բուժում է մաշկի թարախային հիվանդությունները:

 

Սամիթը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, պաշտպանում է սուր շնչառական վարակիչ հիվանդություններից և նվազեցնում է զարկերակային ճնշումը: Այն նաև հիանալի միջոց է ստամոքսի ցավը մեղմելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի մեղմել ստամոքսի ցավն առանց դեղամիջոցների:

 

Բաղադրությունը.

 

·        10 գրամ սամիթի պտուղներ,

 

·        10 գրամ գինձի (համեմ) պտուղներ,

 

·        20 գրամ երիցուկի ծաղիկներ,

 

·        20 գրամ անանուխի տերևներ,

 

·        20 գրամ կատվախոտի արմատ ու վերնարմատ:

 

Պատրաստման եղանակը.

 

Այս բուժիչ թուրմը պատրաստելու համար հարկավոր է նախ խառնել բոլոր բաղադրիչները, այնուհետև ստացված խառնուրդի 2 թեյի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել: Այս թուրմը հարկավոր է խմել առավոտյան և երեկոյան գոլ վիճակում մեկական բաժակ:

 

Share This