Ինչպե՞ս են Թուրքիայի առաջնության ժամանակ ծեծի ենթարկում խաղի մրցավարներից մեկին
Թուրքական Սուպեր լիգայի Անկարագյուջու-Ռիզեսփոր խաղից հետո մրցավար Հալիլ Ումութ Մելերը խաղից հետո բռունցքով հարված է ստացել դեմքին։
Մինչ նա գետնին է եղել, մեկ այլ տղամարդ ոտքով հարվածել է Մելերի գլխին, նախքան նա կարողացել է ոտքի կանգնել:
Մրցավարին առաջինը հարվածողը եղել է «Անկարագյուջու»-ի նախագահ Ֆարուք Քոջայը։
Բժիշկներն ասել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մելերի վրա ցնցող հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ռիզեսփորը 97-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվն Էրյաման մարզադաշտում՝ այն դարձնելով 1-1:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բույուքեքսին երկուշաբթի երեկոյան մամուլի ասուլիսում ասել է, որ երկրի առաջնության բոլոր հանդիպումները «կհետաձգվեն անորոշ ժամանակով» և, որ այս դեպքն «ամոթալի գիշեր էր թուրքական ֆուտբոլի համար»։
