Ինչո՞ւ է վտանգավոր ամեն օր սխտոր ուտել

Հայտնի փաստ է՝ սխտորը բարձրացնում է իմունիտետը եւ համարվում է անփոխարինելի միջոց աշնան եւ ձմռան ընթացքում։ Քչերն են կասկածում, որ այն կարող է նաեւ վնասել մեր օրգանիզմը, եթե օգտագործենք ամեն օր։ Նախեւառաջ, սխտորի չարաշահումը կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի խնդիրների։ Այն բացասաբար է ազդում ստամոքսի միկրոֆլորայի վրա, կարող է հանգեցնել ստամքոսի խոցի կամ քրոնիկ գաստրիտի առաջացմանը։ Սխտորի ավելցուկը բացասաբար է ազդում նաեւ լյարդի եւ երիկամների վրա, ինչպես նաեւ արյունատար համակարգի վրա։ Սխտորը դանդաղեցնում է արյան մակարդելիության պրոցեսը, երբեմն նաեւ խթանում ներքին արյունահոսությունների առաջացումը։ Սխտոր սիրողները կարող են նաեւ բախվել ուղեղային ակտիվության խանգարման հետ, ինչը կարող է հանգեցնել ցրվածության, միգրենների եւ դանդաղկոտության։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )