Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի արևելքում՝ Պապուա նահանգում, 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Աղբյուրի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 135 000 բնակչություն ունեցող Ջայափուր քաղաքից 174 կիլոմետր դեպի արևմուտք: Նշվում է, որ օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ: Ավերածությունների, զոհերի և ցունամիի հնարավոր վտանգի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
