Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»

ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության մի քանի որոշումներում, որոնք վերաբերում են բուհերի հավատարմագրմանը։ Այժմ հավատարմագրումն իրականացվում է 2011 թ. հուլիսի 28-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգով, որը սահմանում է արհեստագործական, միջին ու բարձրագույն մասնագիտական ծրագրեր իրականացնող հաստատությունների որակի գնահատման կանոնները։

Նախագիծը նախատեսում է բարձրագույն կրթության համար առանձին լրիվ կարգավորում՝ հաստատելով բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարգերը։ Այն տարածվում է ՀՀ պետական, ոչ պետական, միջպետական, միջազգային բուհերի, օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի և առաջինից երրորդ մակարդակի ծրագրերի վրա՝ անկախ կարգավիճակից։

Share This