Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո խափանեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԵՄ ծրագիրը․ ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա հեռախոսազրույցից հետո հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ փչացնելով եվրոպացի քաղաքական գործիչների ծրագրերը։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով լրագրող Ջենիֆեր Ռանկինի նյութը։
Եվրոպացի առաջնորդները հույս ունեին, որ ԱՄՆ-ը կուժեղացնի ճնշումը Մոսկվայի վրա, բայց փոխարենը Թրամփը խոսել է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վերականգնման հեռանկարների մասին։ Սա տարակուսանք է առաջացրել ԵՄ-ում, որտեղ մտավախություն կա, որ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների մեղմացումը կխաթարի դաշինքի միասնությունը:
