Թվում էր, թե որպես լրագրող գոնե պիտի հասկանայիր, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ…Ռուզաննա Խաչատրյյան
Նիկո՛լ, իմ տարիքի լրագրողները շատ բան են տեսել, քանի-քանի իշխանություն են եկել, անցել աչքներիս առաջ, քանիսի՜ն ճանապարհելու լուռ վկան ենք եղել: Թվում էր, թե որպես լրագրող գոնե պիտի հասկանայիր, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Ինչքան էլ բռնության օղակը սեղմես, չես հավերժացնելու իշխանությունդ, մեկ է՝ այսօր չլինի, վաղն ես գնալու, մի օր գնալու ես: Սերժը հիմա հանգիստ քայլում է մարդկանց մեջ, որովհետև հասկացավ, որ իր գնալու ժամանակն էր: Դու կարողանալու՞ ես գնալուց հետո մարդամեջ դուրս գալ: Քո ապագայի մասին մտածե՞լ ես, մերը՝ հեչ, մեր ապագան կա իրոք, ու մենք մեր ապագային տեր ենք, բայց դու մի հատ քո մասին մտածիր, քեզ համար իրոք կա՞ ապագա:

