Թուրքիայում սուգ է հայտարարվել

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Այս մասին մայիսի 20-ին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Կառավարության նիստում որոշեցինք ազգային սգո օր հայտարարել մեր երկրում՝ կիսելու համար Իրանի ժողովրդի ապրած խորը ցավը», – մեջբերում է Թուրքիայի ղեկավարի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը։

Բացի այդ, Էրդողանը խոստովանել է, որ խորապես վշտացած է Ռաիսիի մահից

Share This