Թոմ Քրուզի նոր սիրելիի նախկին ամուսինը դերասանին նախազգուշացրել է «լայն բացել գրպանները»
Թոմ Քրուզի ներկայիս ընկերուհու նախկին ամուսինը դերասանին նախազգուշացրել է «ավելի լայն բացել գրպանները»։
«Անկախ նրանից, թե ում հետ է նա հանդիպում՝ Թոմ Քրուզի, թե մեկ ուրիշի, նրանք պետք է իմանան, որ նա ամեն ինչից ամենալավն է սիրում եւ թանկ ու շքեղ ճաշակ ունի»,- Daily Mail-ի հետ զրույցում, անդրադառնալով իր նախկին կնոջը՝ Էլսինա Խայրովային, ասել է ռուս օլիգարխ Դմիտրի Ցետկովը։
Ցետկովը հավելել է, որ ինքը «երջանիկ է» իր նախկին կնոջ համար եւ մաղթել է նրան «ամենայն բարիք», բայց խոստովանել, որ չի խոսել նրա հետ հնարավոր նոր սիրավեպի մասին, քանի որ նրանց «շփվելու նախընտրելի մեթոդը» փաստաբանների միջոցով է:
«Նա 36 տարեկան է, գեղեցիկ, ֆինանսապես անկախ եւ սիրում է կյանքը», – ասել է նա եւ հավելել, որ «երբեք Թոմ Քրուզի մեծ երկրպագուն չի եղել»:
Մագնատը, ով իր հարստությունը վաստակել է ադամանդներով եւ հանքարդյունաբերությամբ, ասում է, որ իր երեք տարվա ամուսնալուծությունն իրեն արժեցել է մոտ 200 միլիոն դոլար, բացի այդ՝ նա ստիպված է եղել վաճառել իր որոշ ակտիվներ՝ նախկին կնոջը վճարելու համար:
Հաղորդվում է, որ 61-ամյա Քրուզին Խայրովայի հետ նկատել են անցյալ շաբաթ օրը՝ Լոնդոնում կազմակերպված երեկույթի ժամանակ: Ականատեսների խոսքով՝ զույգը «գիշերվա մեծ մասն անցկացրել է պարելով»:
