Թանկարժեք տղան ու արժեզրկված արժեքները
Փոքր քաղաքի տխուր պատմությունը, կամ ինչպես առևանգեցին թագավորի տղային։Երեկվանից մամուլի գլխագրերում վարչապետի տղայի առևանգումն է։Փաշինյանի ընտանեկան թերթը տեղեկություն տարածեց, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին, մինչդեռ թագավորի տղան իր ոտքով-ձեռքով է նստել զոհված զինվորներից մեկի մեքենան, այնուհետև իրեն նետել մեքենայից։Բանն այն է, որ
«Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները հանդիպել են Աշոտ Փաշինյանին։
Մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։
Աշոտ Փաշինյանը նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Ծնողները արդարացի կերպով ուզեցել են Փաշինյան Աշոտին ցույց տալ, թե ինչ է արել իր հայրիկը, իրականում բացի Եռաբլուրն ընդարձակելուց բացի ոչինչ։Գործի շրջանակում ձերվակալվել է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝Գայանե Հակոբյանին, ում ինքնազգացողությունը վատացել է։Տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի միջև դեռ առերեսում չի եղել, բայց Նիկոլի շահը սպասարկողները շտապեցին նախ քննությունից առաջ ընկնել, որակումներ տալ և հայհոյել զոհված զինծառայողների ծնողներին։Շատերը աջակցություն հայտնեցին Փաշինյան Աշոտին, մինչդեռ երեկ էլի մեկ զոհ ունեինք սահմանին։Հայաստանում արժեքները վաղուց են արժեզրկվել, իսկ Փաշինյան ընտանիքի բեմադրված շոուն, եթե մի քիչ խորը վերլուծես՝թանկարժեք տղայի և արժեզրկված արժեքների մասին է։
