Ընտրություններում Պուտինի համոզիչ հաղթանակը ցույց է տալիս ռուսական հասարակության համախմբվածության աստիճանը նրա քաղաքական ծրագրի շուրջ․ Պեսկով

Ընտրություններում Վլադիմիր Պուտինի համոզիչ հաղթանակը ցույց է տալիս ռուսական հասարակության համախմբվածության աստիճանը նրա քաղաքական ծրագրի շուրջ։

Այս մասին Newsweek ամսագրին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով Ռուսաստանում քվեաթերթիկների վնասման և ընտրատեղամասերում հրկիզումների և արտերկրում ցույցերի մասին՝ Պեսկովը նշել է միայն առանձին դեպքեր՝ ասելով, որ «լուրջ բողոքի ցույցեր կամ վանդալիզմի գործողություններ» չեն եղել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ արտերկրում։

Share This