Էրդողանը Պուտինի հետ զրույցում հայտարարել է հացահատիկային գործարքը երկարաձգելու անհրաժեշտության մասին․ Sabah

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է հացահատիկային գործարքի երկարաձգման անհրաժեշտության մասին, գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է հացահատիկային միջանցքի գործողության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին, իսկ Պուտինն ի պատասխան հայտարարել է, որ մենք կարեւորում ենք Թուրքիայի առաջարկը»,-գրում է թերթը։

Share This