Էրդողանը խոստացել է կոշտ արձագանքել Շվեդիայում Ղուրանի այրմանը
«Թուրքիայի արձագանքը չափազանց կոշտ կլինի մինչև իսլամաֆոբիայի և ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարելու վճռականության դրսևորումը»,– ասել է Թուրքիայի նախագահը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ այս միջադեպը վիրավորում է մահմեդականներին։
«Մահմեդականների համոզմունքները վիրավորելը խոսքի ազատության հետ կապ չունի: Վաղ թե ուշ մենք Արևմուտքի որոշ շրջանակների կստիպենք ճանաչել այդ փաստը»,– ասել է Էրդողանը։
