Զորակոչից խուսափողները վարորդական իրավունքի համար քննություն չեն հանձնի

Զորակոչից խուսափողները չեն կարողանա քննություն հանձնել վարորդական իրավունքի համար, ասել է ճանապարհային ոստիկանության պետ Միխայիլ Չեռնիկովը։

Ըստ նրա՝ այդպիսի քաղաքացիներն այժմ տեսանելի են ընդհանուր տեղեկատվական համակարգում, նրանց պարզապես չեն մատուցվի հանրային ծառայություններ։

Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանության պետը խոսել է նաև էլեկտրական ինքնագլորների, սկուտերների մասին և կարծում է, որ դեռ վաղ է խոսել այլ միջոցների վարման համար իրավունքի ներդրման մասին։

Share This