Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող զոհված զինվորի մայրը՝ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։ Սպասում է առերեսմանը և իր համար անհասկանալի է, թե ինչու է գործընթացն ուշանում»,– նշեց պատգամավորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատացել էր, քանի որ ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել։
