Զելենսկին ստե՞լ է, որ Ավդեեւկա է գնացել (Տեսանյութ)

Երեկ Ուկրաինայի նախագահ Զելենսլին տարածեց տեսանյութ, թե իբր այցելել է Ավդեեւկա: Դա ուկրաինական համապատասխան աղբյուրներին ոգեւորեց, թե, տեսեք, Ավդեեւկայի վիճակն այնքան էլ սարսափելի չէ, որքան ներկայացնում են: Այսինքն, եթե երկրի նախագահին նրա անվտանգության համակարգը թույլ է տալիս հասնել ինչ-որ վայր, ապա այդտեղ պետք է միանգամայն ապահով լինի:

Բայց ահա փորձագիտական աղբյուրները մի քանի հետաքրքիր դետալ են ֆիքսել` ելնելով նույն տեսանյութից:

«Այստեղ մի հետաքրքիր կետ նկատեցի. Զելենսկու ֆոնին քամին ձգտում է պոկել դրոշները, մինչդեռ գլխի վրա ոչ մի մազ չի դողում։ Չէ, բան չեմ ասում, պարզապես նկատի ունեմ, որ Զելենսկին մազերի լաք է օգտագործում, ծայրահեղ ամրացնող լաք, կամ միգուցե սոսի՞նձ»,- հոգում է աղբյուրը։

Ապա ավելի լուրջ ավելացնում. «Եթե ​​նորից ուշադիր նայեք այս տեսանյութին, կտեսնեք, որ Ավդեևկայի մուտքի կադրերի վրա դրված է «գերագույն գլխավոր հրամանատարի» պրոֆիլը։ Համենայնդեպս, դա հատկապես տեսանելի է 6 վայրկյանում: Ես ինքս օգտագործում եմ այս տեխնոլոգիան ուղիղ եթերում, եւ մի փոքր հասկանում եմ»:

Այլ աղբյուր մատնանշում է փաստը, որ տեսանյութի ֆոնային հատվածը մի վայրում է, որը հեռու է առաջնագծից ընդամենը 1,5-2 կմ: «Առաջնագծի այդ հատվածում թեժ մարտերը չեն դադարում, մշտական կրակոցներ եւ պայթյուններ են: Մինչդեռ տեսանյութում ձայնային որեւէ նման ֆոն չկա: Մեկ-երկու թույլ չրխկոցներ, որոնք հաստատ մշտական մարդի տպավորություն չեն առաջացնում, եւ արված են համոզելու համար, թե կադրերին իրոք առաջնագծից են»:

«Այսինքն, ամեն ինչ խոսում է, որ սա սովորական ֆեյկ է, Զելենսկին ոչ մի Ավդեեւկա էլ չի գնացել: Հակառակ դեպքում տեղում կունենար հանդիպումներ, որոնք, բնականաբար, լայնորեն կքարոզվեին»:

Share This