Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 98,5 տոկոս
Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 86 մլրդ 187 մլն դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 98,5 տոկոս: Երեւան քաղաքի 2022 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 34 մլրդ 560 մլն դրամ, փաստացի կատարողականը սեփական եկամուտների մասով կազմել է 102,4 տոկոս: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշն ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից 4,7 մլրդ դրամով. ներկայացնելով 2022 թվականի Երեւանի քաղաքապետարանի բյուջեի կատարողականի մասով որոշ ցուցանիշներ` ասել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը:
