Երևանում Opel-ը բախվել է բազալտե քարերին և հայտնվել ապառաժների վրա. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով` բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է հիվանդանոց: Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց ահազանգել են շտապօգնություն: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
