Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի չէ. ՆԳՆ խոսնակ

Սոցիալական ցանցերում արագորեն տարածվում է տեսանյութ, որում լսվող խոսակցությունների համաձայն, Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել։

Համապատասխանո՞ւմ են տեղեկություններն իրականությանը, ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

Ambion.news-ի հետ զրույցում  ՆԳՆ  մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքեց, որ ձերբակալվածն ադրբեջանցի է։

Նա մանրամասնեց՝  ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:

«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ Հայաստանում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Share This