ԱԺ այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմնախնդիրները

Երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում կքննարկենք «ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սամանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ունեցող թեմայով հրատապ քննարկում անցակցնելու մասին հարցը»,-ԱԺ նիստի մեկնարկին հայտնեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նաև հայտնեց, որ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականը կքննարկեն ապրիլի 10-ի նիստում։

Խորհրդարանը հաստատեց ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 17 նախագիծ։

Share This