Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով որոշումներ է ընդունել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ. Զախարովա
Հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակաշրջանում չեն օգնել Հայաստանին, սուտ են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
Արևմտյան երկրներն են առաջ են քաշել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման, նշել է նա։
«Չճանաչված հանրապետության բնակիչների իրավունքները որևէ կերպ հասցեագրված կամ երաշխավորված չեն այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով։ Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է։ Բոլոր նրանց, որոնք ընդունում և տարածում են այս գաղափարը, ես մեղադրում եմ ստի համար: Սա ճիշտ չէ, սա սուտ է։ Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես ստախոսության համար մեղադրում եմ բոլոր նրանց, որոնք տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումների համար», – ասել է Զախարովան։
«Գլխավորն այն է, որ հիմա, երբ Երևանի իշխանությունները տնօրինեն մյուս տարածքները, գյուղերը և այլն, հիշեն և պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն իրենց սխալների մեղքը»,- ասել է Զախարովան։Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր սրումն ուղղակիորեն կախված է նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա։
«Գլխավորն այն է, որ այժմ այդ անշնորհակալ քաղաքացիները ճակատագրական սխալ չգործեն՝ ստեղծելով այս սարսափելի ինտրիգը, որը ոչ թե բխում է սեփական շահերից, այլ դրանց դեմ է», – ասել է Զախարովան։
