Երկու օր գազ չի լինելու
Պլանային աշխատանքների պատճառով հուլիսի 2-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 3-ը 18:00-ը կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ և Նոր ուղի բնակավայրերի գազամատակարարումը։
Նույն օրը ժամը 10:00-ից մինչև 19:00-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի և թիվ 60, 62, 64, 66, 68 հասցեների առանձնատների, իսկ ժամը 10:00-ից մինչև 18:00-ը Բուլղարական թաղամասի, Խնձորուտ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, 2-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ գազասպառողների գազամատակարարումը կդադարեցվի։
Հունիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև 20:00-ը կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան և Շահումյան փողոցների, ինչպես նաև Լոռի Բերբ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
