Երբ օգտվել անտիսեպտիկներից պանդեմիայի ժամանակ․ RIA Novosti
Ռուսաստանից մաշկաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Ի․ Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի մաշկային եւ վեներական հիվանդությունների ամբիոնի դոցենտ Լյուդմիլա Սմիռնովան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում ներկայացրել է մի շարք խորհուրդներ այն մասին, թե պանդեմիայի ժամանակ երբ է պետք օգտվել անտիսեպտիկներից, եւ երբ լվանալ ձեռքերը։
Ըստ այդմ, անտիսեպտիկներից պետք է օգտվել հանրային վայրերում գտնվելու ժամանակ, իսկ ահա արդեն տանը, կարելի է օճառով լավ լվանալ ձեռքերը, սակայն ոչ ամենեւին «ամեն հինգ րոպեն մեկ»։ Սմիռնովան նաեւ նշել է, որ սպիրտային հիմքով անտիսեպտիկները խիստ չորացնում են մաշկը, ուստի եւ խորհուրդ է տալիս չչարաշահել նման անտիսեպտիկների օգտագործումը։ Իսկ ահա օճառով ձեռքերը լվանալ պետք է առնվազն օրական վեց անգամ։
