«Երբ պահը գա՝ կընտրենք». Արարատ Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև Հայաստանի հնարավոր ընտրության մասին
Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Ոչ մի նոր բան չկա։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք»․ այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Պուտինի հայտարարությանը։
«Դե, անկեղծ ասած, ինչպես տեսնում եք, մենք հիմա նախընտրական քարոզարշավի մեջ ենք, և ես շատ չեմ հասցրել հետևել բոլոր հայտարարություններին, բոլոր մանրամասներին»,- ասել է նա։
Միրզոյանը հավելել է, որ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ, այսպես ասած, եվրոպական հավակնություններ ունի, և երբ այդ պահը գա, կորոշվի»։
