Երբ նախարարը երազում է, բնապահպանները զգուշացնում են՝ ծառ տնկելը պլան կատարել չէ

Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել»,- գրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Երազանքը վերաբերում է այս տարվա մեջ կես միլիոն ծառ տնկելուն, հաջորդ տարում՝ 10 միլիոնին, որը մեծ նախավարժանքն է լինելու մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:
Այսպիսի բաներ։ Բնապահպան Սիլվա Ադամյանը չի ուզում գռեհիկ և կոպիտ երևալ և միայն զգուշացնում է նախարարին՝ մի՛ ասեք բաներ, որ ձեր իսկ վարկանիշի վրա վատ են անդրադառնում։ «Դա հիմարություն է, դա չհիմնավորված հայտարարություն է, որը որևէ կերպ չի կարող հիմնավորվել։ Նախ, նրա համար, որ Հայաստանի Հանրապետության լանդշաֆտը նման հնարավորություն չի ընձեռում, բարենպաստ չէ։ Գիտեք՝ մեզ մոտ տեղումների քանակություն չկա, ինչպես երեկ, սոցիալական ցանցերում մեծ ոգևորությամբ քննարկում էին, որ Ֆիլիպիններում ամեն մի ֆիլիպինցի մի ծառ է տնկում։ Ախր, Ֆիլիպիններում սերմը գցում ես, աճում է»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Իհարկե, նրա խոսքով՝ վատ չէ, որ նման փորձեր արվում են, բայց նաև զգուշացնում է՝ Հայաստանում ծառատունկեր անելու փորձը ցույց է տալիս, որ մենք չունենք համապատասխան ջրային համակարգ։ Այսինքն՝ ծառատունկ իրականացնելուց առաջ պետք է ոռոգման խնդիր լուծել։ Ասեկ կուզի՝ ծառերը պետք է անընդհատ ջրվեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )