Երբեմն մարդիկ զգում են հոգնածություն, իսկ այդ հոգնածությունը անմիջականորեն ազդում է նաև մարդկանց հոգեբանական վիճակի վրա
Երբեմն մարդիկ զգում են հոգնածություն, իսկ այդ հոգնածությունը անմիջականորեն ազդում է նաև մարդկանց հոգեբանական վիճակի վրա: Հոգեբանական վիճակի նման փոփոխությունը կարող է կապված լինել եղանակի փոփոխման հետ:
Մռայլ եղանակը ազդում է մարդկանց տրամադրության վրա։ Եղանակային պայմանները մեծ դեր են խաղում մեր կյանքում: Եղանակային անոմալիաները կարող են բացասաբար ազդել մեր հոգեկան առողջության վրա` առաջացնելով սթրես և անհանգստություն: Եղանակի հաճախակի փոփոխությունը, որպես կանոն, չի ազդում այն մարդկանց վրա, ովքեր միշտ բարձր տրամադրություն ունեն: Մինչդեռ վատ կամ անկայուն տրամադրություն ունեցող մարդկանց մոտ, նկատվում է բարձր զգայունություն եղանակի չնչին փոփոխությունների նկատմամբ: Հասարակական շփումների բացակայությունը, իր հերթին, դեպրեսիայի առաջացման պատճառներից մեկն է: Բարձր ջերմաստիճանը մարդկանց դարձնում է բռնությանը հակված: Էքստրեմալ եղանակային պայմանները մարդկանց կարող են դարձնել ավելի կարեկից:
