Եկատերինա 2-րդի համար կառուցված պալատը կհանվի աճուրդի

Ռուսական «Дом.РФ» պետական ընկերությունը կստանա Մոսկվայի «Լեֆորտովո» պուրակի մոտ գտնվող Եկատերինյան պալատի հանդեպ իրավունք ու այն կվաճառի աճուրդային եղանակով։

Այս մասին գրում է ռուսական РБК-ն։ Պալատը կառուցվել է 18-րդ դարի վերջին ռուսական կայսրուհի Եկատերինա 2-րդի համար, սակայն կայսրուհին այդպես էլ չի հասցնում այնտեղ բնակվել։ Նրա որդին՝ Պավել 1-ինը այն տրամադրում է Մոսկվայի զորամասին եւ պալատը սկսում է ծառայել որպես զորանոց։ Այդ ժամանակներից ի վեր, պալատը գտնվել է զինվորականների տնօրինության ներքո։

1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ պալատը ավերվում է, սակայն հետո՝ վերականգնվում։ Խորհրդային ժամանակներում այս պալատում է գտնվել Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան, հետո՝ Զինված ուժերի Ընդհանուր զորատեսակային զորքերի ռազմական ակադեմիան։

Աճուրդի կայանալու դեպքում Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կստանա հասույթի 80 տոկոսը։ Վաճառքի դեպքում այն կարող է արդեն օգտագործվել ըստ նպատակահարմարության, պահպանելով սակայն Ռուսաստանի օրենսդրության պահանջները, կապված մշակութային ժառանգության հետ։

Պալատը, նշենք, որ ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ, ինչը ապագա սեփականատերերին տնօրինման հետ կապված որոշակի կանոններ է թելադրելու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )