Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Վերժինե Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Տիգրան Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Հրանուշ Միքաելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Գոհար Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
Եսայի Աբովյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
