Դավիթ Սանասարյանը կրկին սկանդալի կիզակետում է

Դավիթ Սանասարյանը կրկին սկանդալի կիզակետում է․ այս անգամ ինչ կլինի Երեկվանից մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ հայտնի հեղափոխական եւ բոլորին սիրող ու համբուրող Դավիթ Սանասարյանը ժամանակին երեխայի է վրաերթի ենթարկել։ Դավիթ Սանասարյանն իհարկե իր ոճի մեջ, ֆեյսբուքում հեղափոխական կերպով հերքեց այդ լուրերը, սակայն հետո հայտնվեց նաեւ տեսանյութ, որտեղ արդեն ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխան էր պատմում դեպքը։ Սանասարյանի պատասխանը չուշացավ։ Կրկին բոլորին սիրելով ու համբուրելով, հեղափոխական պաթոսով տոգորված նա գրեց, որ ինքը իբրեւ թե չարամիտ գործողությունների զոհ է եւ պատրաստվում է դիմել իրավապահներին։ Թե ինչ կլինի այս հերթական սկանդալի վերջը, դժվար է ասել։ Քանի որ հարցը փոխանցվելու է նաեւ իրավապահներին եւ սկսվելու է իրավական գործընթաց ամենայն հավանականությամբ, սխալ կլինի այս գլխից կարծիք հայտնելը։ Ուստի պետք է պարզապես սպասել ու տեսնել, թե նախ ինչ կպարզի քննությունը, եթե գործ բացվի այս սկանդալի հետ կապված եւ որքանով անաչառ ու անկողմնակալ, առարկայական քննություն կընթանա։ Ամեն պարագայում Սանասարյան Դավիթը տրամադրված է մարտական ու շարունակում է բոլորին սիրել ու համբուրել։
